Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջաստին Թրյուդո. Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին

Ջաստին Թրյուդո. Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին
24.04.2020 | 23:12

Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ում մասին երբեք չպետք է մոռանալ։ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նա գրել է.

«Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Այս հանդիսավոր օրը մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապահով զգալ իրեն խտրականությունից և հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ով է նա, որտեղից է և ինչին է հավատում»:


Թրյուդոն հանդես է եկել նաև հայտարարությամբ, որտեղ ասել է, որ ապրիլի 24-ին իրենք հարգանքի տուրք են մատուցում նրանց, ովքեր անարդարացիորեն տուժել և զոհվել են այս ողբերգական ժամանակաշրջանում: «Մենք հարգում ենք նրանց սերունդներին, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող կանադացիներին, որոնք այդքան շատ բան են արել մեր երկիրն ամրապնդելու համար։ Ճանաչելով Հայ ժողովրդի ուժն ու ոգին՝ մենք նույնպես հույսով ենք նայում խաղաղության ու փոխադարձ հարգանքի ապագային։ Այլևս երբեք չպետք է անտարբեր լինենք ատելության և բռնության դրսևորումների նկատմամբ»,- ասել է Թրյուդոն։

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ